Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Թուրքիան ամեն ինչ անում է Ադրբեջանում առնվազն 3 ռազմաբազա հիմնելու համար». ռազմագետ

19:50, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Թուրքիան ամեն ինչ անում է Ադրբեջանում առնվազն 3 ռազմաբազա հիմնելու համար». ռազմագետ

Թուրքագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան չի նահանջում և Ադրբեջանում մեծ լոբբիստական աշխատանք է իրականացնում, որպեսզի առնվազն երեք քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ), Բաքվում և Քյուրդամիրում հիմնի ռազմաբազա։ Թուրքական լոբբիստական խմբերը Ադրբեջանում ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին և միասին հարձակվելու են Ադրբեջանի վրա, և որ Ադրբեջանն այլ ճանապարհ չունի և պետք է թույլատրի Թուրքիային ռազմաբազաներ տեղակայել երկրի տարածքում։
     Այս թեզը շրջանառվում է հիմանականում Ալիևիների և Փաշաևների կլանների ընդդիմախոսների ձեռամբ, և նրանք ավելի հեռուն գնացող գաղափար են առաջ տանում, որպեսզի ունենան գոնե ռազմաբազայի օրակարգ։ Նրանք պնդում են, որ պետք է միս ու արյուն տան «Թուրան» համատեղ զորախմբի գաղափարին»։

| | |
1401 | 0
Facebook