Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է, սակայն չի նշանակում՝ ձևավորվել է իդեալական ՍԴ». վարչապետ

17:40, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է, սակայն չի նշանակում՝ ձևավորվել է իդեալական ՍԴ». վարչապետ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՍԴ դատավորների ընտրությանը. «ՍԴ դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ ու շրջանակներ, որոնք ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին: Անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքներից և մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մեկ շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Ես ուզում եմ ասել, որ այդպես չէ: Ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրեցն թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից՝ որոշակի տեղերում տեղավորել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, սակայն չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական ՍԴ:

2742 | 0
Facebook