Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա». Արման Աբովյան

18:15, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա». Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի մարդ, որը բառի բուն իմաստով ուղղակի պայթեցրել է կրթության, գիտության, սպորտի ոլորտը, իրավունք չունի լինել նախարար։ Մի մարդ, որը վատնում է պետական միջոցները ֆինանսավորելով հիմար և այլասերված ծրագրեր, իրավունք չունի լինել նախարար։

Մի մարդ, որը վախի և սարսափի մեջ պահում է ուսուցիչներին, իրավունք չունի լինել նախարար։

Մի մարդ, որը նույնիսկ չի կարողացել բուհերի ընդունելություն կազմակերպի, իրավունք չունի լինել նախարար։

Մի մարդ, որը հեգնանքով և ձեռ առնելով է վերաբերում Հայոց Եկեղեցուն, չի կարող լինել նախարար։

Մի մարդ, որն զբաղվում է քաղաքական մանիպուլյացիայով, չի կարող լինել նախարար։

Մի մարդ, որը լկտիաբար վիրավորում է մի ամբողջ մարզի բնակիչներին, չի կարող լինել նախարար։

Մի խոսքով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա։ Վերջ»:

5377 | 1
Facebook