Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գնումներդ այսուհետ ավելի շահավետ են IDBank-ի և Idram-ի հետ

17:20, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Գնումներդ այսուհետ ավելի շահավետ են IDBank-ի և Idram-ի հետ

IDBank-ն ու Idram-ը համատեղ նոր ակցիա են մեկնարկել. այսուհետ կատարված գնումների ու ստացած ծառայությունների դիմաց Idram հավելվածով QR/NFC անհպում վճարում իրականացնելիս կարող ես ստանալ գործարքի 5%-ի չափով հետվճար՝ cashback։

Սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածով կատարի՛ր ամսական 8 և ավել QR/NFC վճարում, որպես վճարման միջոց ընտրի՛ր քո IDBank-ի հաշիվը, քարտը կամ Rocket line սահմանաչափը և ստացի՛ր cashback քո կատարած վճարումների գումարի 5% չափով։

Cashback-ը մուտքագրվում է հաճախորդի այն հաշվեհամարին/քարտին, որով իրականացվել է վճարումը, Rocket line-ի դեպքում՝ հաճախորդի ՀՀ դրամով քարտին, իսկ դրա բացակայության դեպքում՝ ՀՀ դրամով ընթացիկ հաշվին։

IDBank-ն ու Idram-ը շարունակում են խրախուսել անհպում վճարումները․ դրանք հարմար են, ապահով և նորարար։

Idram-ով QR/NFC վճարումներ արդեն կարելի է կատարել 3300-ից ավելի վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերում, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերում։

Եթե IDBank-ի հաճախորդ ես, բայց դեռ չունես Idram, ներբեռնիր հավելվածը և ակցիայից օգտվելու համար անպայման սինքրոնացրու հաշիվներդ։

Իսկ եթե դեռ չունես IDBank-ի քարտ կամ հաշիվ, ապա կարող ես Idram հավելվածով անցնել հեռավար նույնականացում և առցանց պատվիրել IDBank-ի ցանկացած քարտ։

Ակցիայի բոլոր մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

7726 | 0
Facebook