Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Հարությունյանի պարզաբանումը՝ N114 դպրոցի տնօրենին պաշտոնում վերականգնելու մասին

13:10, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանի պարզաբանումը՝ N114 դպրոցի տնօրենին պաշտոնում վերականգնելու մասին

Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ինչով է պայմանավորված Երևանի N114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի նախկին պաշտոնում վերականգնվելը:

«Ես հայտարարել եմ, որ նման պահվածք դրսևորող տնօրենների հետ ամենևին ցանկություն չունեմ աշխատելու: Հիմա տիկին Կոստանյանի հետ կապված դատական գործընթաց կա: Այսինքն՝ առաջին նկատողությունը նա դատարանում բողոքարկել է և դրա արդյունքում նկատողություններից մեկն առկախված է: Երբ որ դատարանը որոշում կայացնի, կլինի նաև նախարարի համապատասխան հրամանը՝ շարունակո՞ւմ ենք նրա հետ աշխատել, թե՞ ոչ»,- պարզաբանեց նախարարը»:

3393 | 0
Facebook