Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եղիսաբթ II թագուհին 2021-ից կդադարի լինել Բարբադոսի ղեկավարը

12:10, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Եղիսաբթ II թագուհին 2021-ից կդադարի լինել Բարբադոսի ղեկավարը

Բարբադոսը հայտարարել է մինչև 2021-ի նոյեմբերը թագուհուն ղեկավարի պաշտոնից հեռացնելու և հանրապետություն դառնալու մտադրության մասին։

«Ժամանակն է, որ ամբողջությամբ հետևում թողնենք մեր գաղութային անցյալը։ Բարբադոսցիներին անհրաժեշտ է պետության սեփական ղեկավար»,- հայտարարել է Բարբադոսի գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնը։

«Այսպիսով, Բարբադոսը կկատարի լիակատար ինքնիշխանության տանող հաջորդ տրամաբանական քայլը և կդառնա հանրապետություն՝ մեր անկախության 55-րդ տարեդարձին»,- ասել է Մեյսոնը։

Կարիբյան երկիրը Մեծ Բրիտանիայից անկախացել է 1966-ին, չնայած թագուհին շարունակում է մնալ նրա սահմանադրական միապետը։

Կարիբյան ավազանի երկրների մեծ մասն անկախության ձեռքբերումից հետո պահպանել են պաշտոնական կապերը միապետության հետ։

Բարբադոսը կմիանա Տրինիդադ և Տոբագոյին, Դոմինիկային և Գայանային, եթե շարունակի հանրապետություն դառնալու իր ծրագրի իրականացումը։

5689 | 0
Facebook