Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախարարությունում կոռուպցիա չի՞ եղել, թե՞ բացահայտելու քայլեր չեք ձեռնարկել». լրագրողը՝ Ա. Հարությունյանին

12:00, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Նախարարությունում կոռուպցիա չի՞ եղել, թե՞ բացահայտելու քայլեր չեք ձեռնարկել». լրագրողը՝ Ա. Հարությունյանին

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից դիտարկում եղավ, որ հեղափոխությունից հետո գրեթե բոլոր նախարարություններում կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել, բացի ԿԳՄՍ նախարարի ղեկավարած գերատեսչությունից: Հարցին՝ նախկինում տվյալ նախարարությունը զե՞րծ է եղել կոռուպցիայից, թե՞ նախարարն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել դրանք բացահայտելու համար, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե դուք հետևեք դատախազության հայտարարություններին, կտեսնեք տասնյակ և հարյուրավոր գործեր, որոնք բացահայտվել են երկու տարվա ընթացքում»:

Նախարարը միաժամանակ նշեց, որ կոռուպցիոն դեպքեր բացահայտելը նախարարության գործառույթը չէ:

2417 | 0
Facebook