Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե չեմ մնա այս պաշտոնին». ԿԳՄՍ նախարար

11:25, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե չեմ մնա այս պաշտոնին». ԿԳՄՍ նախարար

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ, ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող խմբերին, ասաց. «Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ»:

Նախարարի համոզմամբ՝ բողոքները կապված են իրականացվող բարեփոխումների հետ:

«Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը չի հանդիսանալու: Ունենալու ենք քննադատող, վերլուծող սերունդ, որը եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ որևէ առիթվ այդ շրջանակներին չի սատարելու»,- նկատեց նախարարը:

3012 | 0
Facebook