Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

11:05, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ը` առողջացած, 923-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4135 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք: Ունենք 128 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

4648 | 0
Facebook