Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու մասին

11:00, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու մասին

Այսօր, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձ եղավ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու թեմային, որի հիմնական պատճառը վերջինը համարել էր Արայիկ Հարությունյանի հետ ոլորտի վերաբերյալ անհամաձայնությունները: Հարցին, թե նախարարի գործունեությանն ուղղված Ջուլֆալակյանի քննադատությունները զրպարտությո՞ւն են, թե՞ փաստի արձանագրում, նախարարը պատասխանեց:

«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցին անդրադառնալուց: Մի փաստ կուզեմ արձանագրել. անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում և Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել. հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք, շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներն ու դիրքորոշումները չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել: Խմբակցության հետ հանդիպում եմ ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»:

9794 | 0
Facebook