Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելուց, մտածում ես լուրջ կոռուպցիոն գործարքի մասին». Քոչարյան

00:25, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելուց, մտածում ես լուրջ կոռուպցիոն գործարքի մասին». Քոչարյան

«Ահաբեկիչների երկիր չէ Հայաստանը, սանկցիաների տակ չի գտնվում Հայաստանը: ՀՀ-ն ի վիճակի է օրինական ճանապարհով, պայմանագրերով զենք գնել, միշտ այդպես ենք զենք գնել՝ զենք-զինամթերք, սպառազինություն»,- տնտեսական ոլորտի լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով ՀՀ-ի կողմից զենքի ձեռքբերման մասին:
     «Գիտեք՝ ե՞րբ են շրջանցում օրինական ճանապարհները, երբ զենք առնող սուբյեկտը ինչ-որ սանկցիաների տակ է: Կամ օրինակ, երբ որևէ մի երկիր ցանկանա զենք ծախել Թայվանին, փորձելու է միջնորդ ընտրելով զենքը վաճառել, որ Չինաստանի հետ խնդիրներ չունենա: Տվյալ դեպքում մենք ունենք պայմանագիր Ռուսաստանի հետ, այս ամբողջը օրինական է և երբ խոսում են նման ճանապարհով կամ օֆշորային ճանապարհով զենք գնելու մասին, միանգամից մտածում ես շատ լուրջ կոռուպցիոն գործարքի մասին, ուղղակի այլ կարծիք չի կարող լինել»,- նշել է Քոչարյանը:
     Մանրամասները` տեսանյութում:

«Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելուց, մտածում ես լուրջ կոռուպցիոն գործարքի մասին». Քոչարյան
| | |
2047 | 0
Facebook
COMMENT.am