Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Հայտնաբերվել է տղամարդու դի՝ կայծակնահարության հետքերով

19:15, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Հայտնաբերվել է տղամարդու դի՝ կայծակնահարության հետքերով

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ:

| | |
2058 | 0
Facebook
COMMENT.am