Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Իվետա Տոնոյանի՝ «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք». Աշոտ Սարգսյան

18:40, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Իվետա Տոնոյանի՝ «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք». Աշոտ Սարգսյան

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ:
     Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի):
     Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության»:

| | |
2946 | 0
Facebook