Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ինչի՞ եք թույլ տալիս, որ երեխաներին էսպես կանգնեցնեն». Զոհրաբյանը՝ ծնողներին

17:20, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Ինչի՞ եք թույլ տալիս, որ երեխաներին էսպես կանգնեցնեն». Զոհրաբյանը՝ ծնողներին

«Ռազմագերիների նման փոքրահասակ երեխաները ա՛յ այսպես բարձրացրել են ձեռքերը, որպեսզի ուսուցիչը ճեմելով մոտենա նրանց ու չափի ջերմությունը: Հարց. իմաստը ո՞րն է երեխաներին էսպես պահել: Կարող են ձեռքերն իջեցրած կանգնել, ուսուցիչը մոտենա ու չափի»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ցույց տալով երեկվա լուսանկարներից: «Դիմում եմ ծնողներին, ինչի՞ եք թույլ տալիս, որ երեխաներին էսպես կանգնեցնեն»:

ԱԺ-ում հայտարարությունների ժամ է
| | |
4312 | 0
Facebook