Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տիգրան Սարգսյանն ասում էր՝ ունեցիր տեխզննության կտրոն, իսկ տեխզննում կարող ես չանցնել». Ա. Խաչատրյան

16:30, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Տիգրան Սարգսյանն ասում էր՝ ունեցիր տեխզննության կտրոն, իսկ տեխզննում կարող ես չանցնել». Ա. Խաչատրյան

Խորհրդարանը քննարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է տեխզննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխզննման կտրոնի փոխարեն: Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: «2010-ին նա որոշեց, որ, կարգավորումը մոտավորապես այսպես էր՝ «ունեցիր մի վկայական, որ ունես տեխզննություն, բայց փաստացի դու կարաս տեխզննություն չանցնես»: Սա անլուրջ վերաբերմունք էր երթևեկության անվտանգության նպատմամբ: Առաջնային խնդիրը դրված էր փող գանձել, բանկերի գործառույթներն աշխուժացնել»:

4016 | 0
Facebook