Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջին կուրսեցիների վարձը 70-ից 160 հազարի չափով բարձրացել է». Դ. Ափոյան

15:25, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Առաջին կուրսեցիների վարձը 70-ից 160 հազարի չափով բարձրացել է». Դ. Ափոյան

«Առաջին կուրսեցիների վարձը 70-ից 160 հազարի չափով բարձրացել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: «Ավելի քան 5300 ուսանող է մասնակցել ստորագրահավաքին, հիմա եկել ենք՝ նամակը փոխանցելու կառավարությանը: Ուզում ենք՝ որքան հնարավոր է հարցը շուտ լուծում ստանա, որովհետև մոտենում է վարձերը վճարելու ժամկետը, եթե ուսանողները չվճարեն, նրանց դուրս կթողնեն»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդն այսօր ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով ակցիա է իրականացնում:

«Առաջին կուրսեցիների վարձը 70-ից 160 հազարի չափով բարձրացել է». Դ. Ափոյան
3015 | 0
Facebook