Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

«Լուկաշենկոյի՝ իշխանությունից հեռանալը ժամանակի հարց է». Տիխանովսկայա

15:40, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Լուկաշենկոյի՝ իշխանությունից հեռանալը ժամանակի հարց է». Տիխանովսկայա

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հոդված է գրել ամերիկյան Washington Post պարբերականի համար, որում հայտարարել է պետական ապարատի դեմ զանգվածային ակցիաներն ու ցույցերը շարունակելու, գործարանների՝ գործադուլ անող աշխատողներին աջակցելու ընդդիմության ծրագրերի մասին:

«Այն ամենն, ինչ մենք պետք է անենք, միասնական լինելն է։ Կասկած չկա՝ մենք արդեն հաղթել ենք»,- գրել է Տիխոնովսկայան հոդվածում։
     Նա նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղ թե ուշ հեռանալու է իշխանությունից:
     «Լուկաշենկոն ապագա չունի որպես երկրի առաջնորդ, և միայն ժամանակ է հարկավոր, որ նա հեռանա իշխանությունից»,- գրել է Տիխանովսկայան։

| | |
2238 | 0
Facebook
COMMENT.am