Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Տատիկիդ չեն գտնո՞ւմ, դե լավ. ընդեղ 4 օրվա դիակ կա, վեկալ, տար». Ն. Զոհրաբյան

12:35, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Տատիկիդ չեն գտնո՞ւմ, դե լավ. ընդեղ 4 օրվա դիակ կա, վեկալ, տար». Ն. Զոհրաբյան

«Միջազգային կազմակերպության հարցումներով, 100 հազար բնակչության հաշվով ունենք 1490 վարակակիր, այսինքն՝ մենք չեմպիոն ենք»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ քննարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարը քննող ԱԺ հանձնաժողովի կազմը սահմանելու նախագիծը: «Նշեցի բազմաթիվ դեպքեր. գյումրեցի տատիկի դեպքը, երբ թոռանն ասել էին՝ դե լավ, տատիկիդ չեն գտնում, ընդեղ 4 օրվա դիակ կա, վեկալ, տար... հարցեր են, որոնց պատասխանները պիտի տրվեն: Կառաջարկեի հանձնաժողովը քննարկեր նաև ոստիկանական գործողությունների համաչափությունն ու իրավաչափությունը, որ մարդը եթե դիմակն իջեցրել է մի փոքր շնչելու համար, տուգանում են»,- հավելեց պատգամավորը:

Տեղեկացնենք, որ քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագծի քվեարկությունը տեղի կունենա վաղը:

| | |
2619 | 0
Facebook