Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Փաստաթղթեր են պատրաստվում Լուկաշենկոյին պատասխանատվության ենթարկելու համար

14:05, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Փաստաթղթեր են պատրաստվում Լուկաշենկոյին պատասխանատվության ենթարկելու համար

Իրավաբանների խումբը փաստաթղթեր է պատրաստում Ալեքսանդր Լուկաշենկոյին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն։

«Արդեն ունենք օտարերկրացի իրավաբանների խումբ, ովքեր փաստաթղթեր են պատրաստում՝ Հաագայի միջազգային դատարան ներկայացնելու համար»,- հայտնել է քաղաքական գործիչը:
     Խոսքը օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո ցուցարարների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին է։
     Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Արևմուտքի արձագանքը Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին, Ցեպկալոն պատասխանել է՝ «ավելի քան բավարար, եթե ԵՄ երկրներն անհատական պատժամիջոցներ սահմանեն Լուկաշենկոյի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ»:
     Հիշեցնենք՝ Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են ավելի քան 1 ամիս։ Առաջին օրերին իշխանությունները հայտնել են մի քանի հազար ձերբակալվածների և հարյուրավոր տուժածների մասին։ Առնվազն 7 մարդ է զոհվել ուժայինների հետ բախումների ժամանակ։

| | |
2877 | 0
Facebook