Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ». Արթուր Ասոյան

10:35, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ». Արթուր Ասոյան

Խորհրդարանը քննարկում է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի փոփոխությունները, որը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Իմքայլական Արտակ Մանուկյանի հարցը վերաբերում էր ԱԳԼՃԿ-ներին: «Գնում եք, ստուգում եք, սարքաչափական դիտարկում եք անում, բայց օրինակ ՀԴՄ չի խփում ու դուք անելիք չունեք...»:

Հիմնական զեկուցողն ասաց, որ ՀԴՄ-ի նկատմամբ վերահսկողությունը տեսչական գործառույթից դուրս է. «Որոշակի փակագծեր բացեմ. նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչը, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ, այսինքն՝ ավտոմատացված համակարգ ստանալ. լիցքավորելու դեպքում ՀԴՄ-ն տպվելու է ու տրվելու հաճախորդին»,- ասաց Ասոյանը:

4616 | 0
Facebook