Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գերության մեջ գտնվող սպայի աշխատավարձը կպահպանվի. «Ժամանակ»

09:10, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Գերության մեջ գտնվող սպայի աշխատավարձը կպահպանվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում՝ ավելացնելով դրույթ, որը հնարավորություն կտա գերության մեջ գտնվող սպայի ընտանիքին ստանալ նրան հասանելիք աշխատավարձը: Բայց դա միայն այն դեպքում, եթե «անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ»:

Նման լրացումը կարևոր է, քանի որ շատ դեպքերում գերության մեջ գտնվող սպայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր վիճակում՝ չունենալով եկամտի այլ աղբյուր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4560 | 0
Facebook