Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վարչապետը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 դպրոցի բացմանը

09:00, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Վարչապետը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 դպրոցի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասնակցում եմ Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչև 950 երեխայի։

Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։

Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության»։

3584 | 0
Facebook