Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր 5 դպրոց եմ գնացել, թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել». նախարարի տեղակալ

22:30, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Այսօր 5 դպրոց եմ գնացել, թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել». նախարարի տեղակալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել, տեսել եմ սպասում, դպրոց գնալու ցանկություն ու սովորելը հնարավոր դարձնելու պատրաստակամություն:
     Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին, հատկապես, երբ այդ պատումը հիմնվում է համացանցի մեկ-երկու նկարի վրա,
     դրանով դուք աննկատ արժեզրկում եք հազարավոր ուսուցիչների և դպրոցների աշխատանքը, որոնք այս ուսումնական տարվա համար ջանք են դրել, հիմնականում՝ սրտացավ ու սպասումով:

6402 | 0
Facebook