Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Ս. Սարգսյանը տվել է տեղեկություն, որը փաստարկված թվերի հետ չի համապատասխանում». Քոչարյան

21:55, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Ս. Սարգսյանը տվել է տեղեկություն, որը փաստարկված թվերի հետ չի համապատասխանում». Քոչարյան

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով հրավիրված նախկին և ներկա պաշտոնյաների փոխանցած տեղեկությունները կազմում են 800 էջ»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ քսանից ավելի դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի անցել, Քոչարյանը եթերի ժամանակ դա համարել է անտեղյակության արդյունք. «Դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը 2016-18 թվականներին, երբ եղել է նախագահ, ինքը չի կարդացել այն վերլուծությունը, որը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Միայն այդ բացատրության պարագայում Սերժ Սարգսյանը կարող է հերքել: Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տվել է այլ թվերի մասին տեղեկություն, որոնք փաստարկված թվերի հետ չեն համապատասխանում: Հանձնաժողովը խոսում է երկու տասնյակից ավելի դիրքերի՝ հակառակորդի տնօրինության տակ գտնվելու մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ դիրքերը շարունակում են հակառակորդի վերահսկողության տակ մնալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ս. Սարգսյանը տվել է տեղեկություն, որը փաստարկված թվերին չի համապատասխանում». Քոչարյան
| | |
2252 | 0
Facebook
COMMENT.am