Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Միջազգային

«Պետք է առավել պատրաստ լինենք պատերազմի». Հունաստանի նախագահ

21:05, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Պետք է առավել պատրաստ լինենք պատերազմի». Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին իրադարձություններին:

Հարցի՝ արդյոք իր կողմից կատարված վերջին այցն Էգեյան ծովի կղզիներից մեկը յուրատեսակ ուղերձ էր Թուրքիային, նա պատասխանել է. «Կատարված այցը ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել, իսկ այն պնդումները, թե այդ այցը «սադրող նպատակներ է ունեցել, անընդունելի են: Հունաստանը լարվածությունը հարթելու համար կողմնակից է երկխոսությանը, սակայն սպառնալիքների ներքո երբեք չի գնա երկխոսության»։
     Լրագրողի հաջորդ հարցին՝ ի՞նչ նպատակով է Հունաստանը Ֆրանսիայից ձեռք բերել «Rafale» տիպի ռազմական ինքնաթիռ, արդյո՞ք դա ուղերձ է Թուրքիային, Սաքելարոպուլոն ասել է․ «Դա ուղերձ է, բայց ոչ միայն Թուրքիային։ Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի առավել պատրաստ լինենք պատերազմի»։

| | |
2117 | 0
Facebook