Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

Ընտրողներին կաշառք տալու դեպքերի առթիվ Ծառուկյանի դեմ հարուցվել է նոր քրգործ

16:35, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Ընտրողներին կաշառք տալու դեպքերի առթիվ Ծառուկյանի դեմ հարուցվել է նոր քրգործ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված՝

2012-ի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017-ի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ:

Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակող արարքների մասին, 2020-ի սեպտեմբերի 10-ին, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար»:

| | |
5020 | 0
Facebook
COMMENT.am