Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով». Հայկ Մարության

16:05, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նոր կայարանի կառուցման աշխատանքներին: «Մետրոյի մասին ասեմ, որ փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի պետության վրա էդ հոգսը չլինի, բայց էն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, նաև իմ կողմից գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ պետական միջոցներով»,- ասել էքաղաքապետը:

Հ. Մարությանը նշել է, որ նախագծի մրցույթն այս պահին մշակման փուլում է: «Մենք հաշվարկել ենք՝ խոսքը գնում է մոտ 35 մլն դոլարի մասին: Կառավարությունը հավաստիացնում է, որ այդ գումարը կարող է տրամադրել մետրոյի կառուցման համար»,- ասել է քաղաքապետը:

| | |
3646 | 0
Facebook