Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

««Իմ քայլը» կասկած չթողեց, որ քվեարկելու է Երվանդ Խունդկարյանի օգտին». Ժաննա Ալեքսանյան

15:35, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
««Իմ քայլը» կասկած չթողեց, որ քվեարկելու է Երվանդ Խունդկարյանի օգտին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» կասկած չթողեց, որ քվեարկելու է Երվանդ Խունդկարյանի օգտին. հարցերը ձևակերպված էին խիստ բարեկիրթ և անվնաս, իսկ պատասխանները, այսպես ասած, սպասելի և կանխատեսելի: Իրականությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին ներկայացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, բայց կարծում եմ՝ դա ներկաներին պետք չէր. առանց խոսքերի էլ դա պարզ է: Խունդկարյանն ակնարկ անգամ չարեց իր բարոյական պատասխանատվության, քաղաքական պատվերին իր խոնարհ մասնակցության մասին: Գուցե հենց այդ հատկանիշներն են գնահատվում: Լավ, սպասենք մինչև քվեարկություն, Աստված տա` սխալվեմ»:

| | |
1512 | 0
Facebook
COMMENT.am