Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Հեռախոսազանգերով ինձ հորդորում էին հրաժարական տալ». ՍԴ դատավորի թեկնածու

15:15, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Հեռախոսազանգերով ինձ հորդորում էին հրաժարական տալ». ՍԴ դատավորի թեկնածու

«Եթե հանկարծ չընտրվեք, քաղաքականությամբ չզբաղվեք»,- դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին, ասաց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: «Ես քաղաքական անցյալ ունեմ, էնպես չի, որ իմ աշխատասենյակում փակված գիտնական եմ եղել, ես կյանքի տղա եմ նաև: Միշտ ընդդիմադիր դաշտում եմ եղել... Տարօրինակ էր ինձ համար, որովհետև միանգամից և՛ դիմություն, և՛ ընդդիմություն հեռախոսազանգերով հորդորում էին հրաժարական տալ: Ինչո՞ւ, չէ՞ որ գալ ու չընտրվելն է սկզբունք: Ես մտավորական եմ»,- ասաց նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանը: «Եթե ինձ չընտրեք, իմ կյանքում ոչինչ չի փոխվելու»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ Վաղարշյանը երկրորդ անգամ է առաջադրվում: Առաջին անգամ խորհրդարանի նույն կազմը նրան դեմ էր քվեարկել: «Նախորդ գործընթացը որևէ կապ չունի սրա հետ: Ես հիմա հավակնում եմ նոր ընթացակարգով նոր ազատված տեղին: Ես ինձ չեմ համարում թեկնածու, որ այս տեղի համար մեկ անգամ տապալվել է, հիմա երկրորդ անգամ է առաջադրվել»,- այսօր հայտարարեց թեկնածուն:

| | |
1659 | 0
Facebook
COMMENT.am