Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Հայտնի է՝ երբվանից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

18:30, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Հայտնի է՝ երբվանից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ. տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

«Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար:

Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:

Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից»,- նշված է հաղորդագրության մեջ:

| | |
1051 | 0
Facebook