Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Երեխան երբ հասունանում ա, նորմալ, իրա կարգով, կանոնով, ադաթով, ավանդույթով». Գ. Ծառուկյան

12:10, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Երեխան երբ հասունանում ա, նորմալ, իրա կարգով, կանոնով, ադաթով, ավանդույթով». Գ. Ծառուկյան

Իջևանում հանդիպման ժամանակ Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ իշխանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին՝ նրա կյանքով ապրի, մենակ չթողնի: «Ասում եմ՝ մարդկանց բանկի տոկոսները ներում շնորհեք 6 ամիս, 1 տարի, ուսման վարձը մի բարձրացրեք: Ասում եմ՝ եթե էսօր կորոնավիրուսի դեմ պայքարը արդարացի ցանկացած՝ դա դեղորայք կլինի, ստուգում կլինի, պետք է լինի անվճար»: Ծառուկյանն ասաց, որ իշխանության պատասխանատուները պետք է լինեն փորձառու մարդիկ. «Կառավարության դեմը արդեն տարբեր ալիքներից, տարբեր ոլորտներից... Ասել եմ 3-4 ամիս, դեռ անցել ա 2 ամիս, փոխանակ առաջին ասածս լիարժեք քննարկեն, ընդունեն իրենց բացթողումները, կարողանան լիարժեք մարդու մատից փուշ հանեն, վերցնում են, գործ են հարուցում»: Անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին՝ ԲՀԿ առաջնորդն ասաց. «Մենք հայ ենք՝ ադաթով, ավանդույթով, ո՞նց կարելի է սեռական այլասերություն: Նայում ես էն փոքր երեխուն՝ անհոգ փայլուն, իր անհոգ մանկությունը պետք է անցկացնի և ուզում են այդ այլասերվածությունը մտցնել, մեր էդ անմեղ երեխաները: Երեխան երբ հասունանում ա, նորմալ, իրա կարգով, կանոնով, ադաթով, ավանդույթով...»:

| | |
4877 | 0
Facebook
COMMENT.am