Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ն #COVID_19-ի օրական դեպքերի ռեկորդային աճ է գրանցել

11:40, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՀԿ-ն #COVID_19-ի օրական դեպքերի ռեկորդային աճ է գրանցել

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 307,9 հազարով, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Սա COVID-19-ով վարակվածների ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ առավելագույնը գրանցվել է սեպտեմբերի 6-ին՝ մեկ օրում 304,6 հազար դեպք։

Ամենից շատ վարակվածներ մեկ օրում գրանցվել են Հնդկաստանում՝ 94,3 հազար մարդ։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Բրազիլիան՝ 45,5 հազար ու 43,7 հազար։ Չորրորդ տեղում Իսպանիան է՝ 12,1 հազար, 5-րդ տեղում Արգենտինան՝ 11,5 հազար դեպքով։

ԱՀԿ-ի տվյալներով՝ մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 28,6 մլն մարդ: Կորոնավիրուսից ամենաշատ մահերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 193,9 հազար, Բրազիլիայում՝ 131,2 հազար, Հնդկաստանում՝ 78,5 հազար:

5616 | 0
Facebook