Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Էրդողանը Սիրիայում ռազմական նոր գործողություններ է սկսելու». Կարեն Հովհաննիսյան

20:00, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Էրդողանը Սիրիայում ռազմական նոր գործողություններ է սկսելու». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես կարծում էի, որ Թուրքիան կգնա Հունաստանի հետ բախման, բայց, կարծես թե, Էրդողանը վերջին պահին հրաժարվեց այդ մտքից։ Կարծում եմ, որ Էրդողանը հանգիստ չի նստի տեղը և տարածաշրջանում նոր լարվածություն է ստեղծելու։ Հետազոտական նավի հետ քաշումը, ենթադրում եմ, կարդարացնի նրանով, որ այդ տարածքներում չեն հայտնաբերվել բավարար քանակությամբ նավթի և գազի պաշարներ։

Անցած երկու օրը թուրքական ռազմական ուժի ակտիվությունը Սիրիայում ինձ թույլ է տալիս ենթարդել, որ Էրդողանը Սիրիայում նոր ռազմական գործողություններ է սկսելու, որպեսզի կարողանա իր ընդդիմադիրների բերանը փակել․․․»:

| | |
1663 | 0
Facebook
COMMENT.am