Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դպրոցների վերաբացման վերաբերյալ». Անժելա Կժդրյան

00:05, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«Դպրոցների վերաբացման վերաբերյալ». Անժելա Կժդրյան

ԿԳՄՍ նախարարի մամուլի նախկին խոսնակ, ԱՀԿ ռիսկերի հաղորդակցության խորհրդատու Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում վերաբացվում են դպրոցները։

Դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակն անցկացրել է առողջապահության և կրթության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում, որի արդյունքում առանձնացվել են հետևյալ կետերը․

• Չնայած այն հանգամանքին, որ երեխաները կարող են վարակվել #Covid19-ով և փոխանցել վիրուսը, սակայն նրանց մոտ վարակը մեծամասամբ ընթանում է թեթև կամ ասիմպտոմ ձևով, մինչդեռ կրթության գործընթացի ընդհատումը նրանց վրա բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթական, այլև առողջապահական տեսանկյունից՝ ազդելով նրանց հոգեկան առողջության և սոցիալական զարգացման վրա։

• Դպրոցները վերաբացելիս կարևոր է պահպանել հետևյալ կանոնները՝

✔️ Covid-19-ի ստեղծած իրականությունը մեզ պարտադրում է դպրոցներն ապահովել ձեռքերի հիգիենայի ապահովման միջոցներով, ստեղծել ֆիզիկական հեռավորության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, կրել դիմակներ և մնալ տանը, եթե հիվանդության նախանշաններ կան։

✔️ Ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների և առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ քաղաքականություն և մոտեցումներ են անհրաժեշտ։

✔️ Հեռավար ուսուցման կազմակերպումը կարող է փոխարինել առկա ուսուցմանը, եթե դպրոցները կրկին ժամանակավորապես փակելու անհրաժեշտություն առաջանա։ Դրանք կարող են այլընտրանք դառնալ ռիսկային գոտում գտնվող ուսուցիչների ու երեխաների համար, և կարող են լրացնել դպրոցում իրականացվող դասերը, եթե կարիք լինի։

Հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մեկնաբանությունների բաժնում տեղադրված հղմամբ։

Բոլորիդ բարի «սեպտեմբերի 1», առո՛ղջ եղեք»։

5888 | 0
Facebook