Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը»․ ԱՀ նախագահ

20:35, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
«Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը»․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ

1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով, Ակնայում (նախկինում՝ Աղդամ) սկսել է այգեգործությամբ զբաղվել: Մի առիթով ասել եմ, էլի կկրկնեմ, որ պատերազմի թոհուբոհով անցած 24-ամյա երիտասարդիս յուրահատուկ պատասխանն էր դա…

Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի:

Սա է մեր այսօրվա օրակարգը, որով առաջնորդվելու համար արդեն սկսել ենք գործուն քայլեր ձեռնարկել:

Ի գործ»:

| | |
2914 | 0
Facebook
COMMENT.am