Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը ողջունում է Թուրքիայի քայլն ու պատրաստ է բանակցությունների՝ մի նախապայմանով

16:35, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
Հունաստանը ողջունում է Թուրքիայի քայլն ու պատրաստ է բանակցությունների՝ մի նախապայմանով

Հունաստանի կառավարությունը ողջունում է թուրքական հետազոտական ​​նավի վերադարձը Անթալիայի նավահանգիստ վիճահարույց արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանից:

Oruc Reis հետազոտական ​​նավը վերջին մեկ ամսում հետախուզական աշխատանք էր իրականացնում այդ ջրերում, այնինչ Հունաստանը պնդում էր, որ դրա իրավունքը միայն ինքն ունի:

Նավթի և գազի պոտենցիալ պաշարների շուրջ վեճը ռազմական պոտենցիալի կուտակում է առաջացրել Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Թուրքիան և Հունաստանը ռազմական նավեր էին ուղարկել արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան՝ սեյսմիկ հետախուզությունների նպատակում:

Հունական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցությունների նոր փորձ սկսել Թուրքիայի հետ, եթե վերջինն ամբողջովին ապառազմականացնի արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը:

11420 | 0
Facebook