Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վայրի ցեղերին ուսումնասիրող գիտնականն սպանվել է նրանց արձակած նետից

15:25, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
Վայրի ցեղերին ուսումնասիրող գիտնականն սպանվել է նրանց արձակած նետից

Ամազոնիայի ոչ կոնտակտային ցեղերի առաջատար գիտնականներից մեկը՝ Ռիելի Ֆրանցիսկատոն, սպանվել է Բրազիլիայի հեռավոր շրջաններից մեկում ապրող տեղաբնակների արձակած նետից: Նրա սիրտը նետով խոցել են, երբ նա փորձել է կապ հաստատել տեղաբնակների հետ:

Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի արևմտյան Ռոնդոնա մարզում, որը սահմանակից է Բոլիվային: Ֆրանցիսկատոն ոչ միայն ուսումնասիրում էր վայրի ցեղերն, այլև պաշտպանում էր նրանց բնական միջավայրը, նախնադարյան կենսակերպը՝ հանդիսանալով հնդկացիների հարցերով կառավարական գործակալության աշխատակիցը:

Նրան սպանել են այն հատուկ պահպանվող տարածքում, որտեղ ֆերմերներն ու անտառահատները զգալիորեն ոչնչացրել էին պահպանվող տարածքն ու ընդհուպ մոտեցել վայրի ցեղերի տարածքի սահմաններին:

Ըստ սպանված գիտնականի ընկերների՝ տեղացի վայրի ցեղերը շատ ծանր կացության մեջ են հայտնվել իրենց բնական տարածքները ոչնչացնողների պատճառով և ստիպված են ամեն գնով պաշտպանել իրենց տարածքը ցանկացած օտար մարդուց:

6356 | 0
Facebook