Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Արցախի անունը տալով՝ սեփական ժողովրդին «էշի տեղ դրած» քշել են». Արմեն Դանիելյան

14:55, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
«Արցախի անունը տալով՝ սեփական ժողովրդին «էշի տեղ դրած» քշել են». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդ երբվանից ձիավարությունը դարձավ լրջագույն խոչընդոտ Արցախի հիմնահարցը կարգավորելու գործընթացում... Էդ նույն տրամաբանությամբ կարելի է մարդկանց «մեղադրել» գիշերը քնելու, հաց ուտելու և այլնի մեջ...
     Հ.Գ. Էդ ոմանք Արցախի պատերազմը հորով֊մորով էին արել, որ աֆրիկյան սաֆարիներում առյուծ էին քշում կամ Մոնտե-Կառլոյի կազինոններում միլիոններ էին տանուլ տալիս...
     Էդ ժամանակին ոչ մեկ նրանց չմեղադրեց ապրիլյան պատերազմը տանուլ տալու, հարյուրից ավելի անմեղ զինվորների կյանքի գնով բանակը թալանելու, հարյուրավոր հեկտար հողերն անվանարկելու և կորցնելու մեջ...
     Էդ Արցախի անունը տալով են սեփական ժողովրդին «էշի տեղ դրած» քշել, իրենց ագահությունն ու թալանը պարտակել Արցախի անվան տակ...
     Հ.Գ. Ձի քշելն անվտանգ զբաղմունք է, իսկ Արցախի անվան տակ սեփական ժողովրդին երեսուն տարի «քշելը» անաստվածություն...»:

| | |
4751 | 3
Facebook
COMMENT.am