Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսում բողոքի ակցիայի 114 մասնակից է ձերբակալվել

13:45, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
Բելառուսում բողոքի ակցիայի 114 մասնակից է ձերբակալվել

Բելառում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 114 մասնակից է ձերբակալվել, այս մասին հայտնել է Բելառուսի ՆԳՆ մամուլի խոսնակ Օլգա Չեմոդանովան: «Զանգվածային միջոցառումների կազմակերպման կարգը խախտելու համար ձերբակալվել է 114 քաղաքացի, որից 99-ը՝ Մինսկում»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ երեկ տեղի է ունեցել «Ընկերուհին հանուն ընկերուհու» ցույցը, որին մասնակցել են կանայք: Նրանք պահանջել են ազատ արձակել ձերբակալված Մարիա Կոլեսնիկովային: Ցույցին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:

5125 | 0
Facebook