Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մերժվածից չեն վախենում, նրան արհամարհում են». Լ. Եղիազարյան

12:50, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
«Մերժվածից չեն վախենում, նրան արհամարհում են». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իշխանությունը վախեցած է, ահաբեկված է, ցնցված է...» Ծառուկյանի կազմակերպվող հանրահավաքից:
     Այս ու նմանատիպ բարձրագոչ հայտարարություններ են անում Ծառուկյանից սնվող նրա ջահելները և նրա դուստր կազմակեպությունների ղեկավարները, պատգամավորները:
     Շուտ-շուտ ասեք, որ չմոռանաք:
     Լո՞ւրջ եք ասում: Դուք հավատո՞ւմ եք ձեր ասածին:
     Դուք տաք եք: Դուք չեք հասկանում, որ մերժելով Սերժին, ժողովուրդը մերժեց անցյալը, իսկ ձեր ստնտուն անցյալ է, ինչպես հանրապետականը, ինչպես Քոչարյանը՝ իր աջակիցներով, ինչպես դաշնակցությունը և մյուսները:
     Մերժվածից չեն վախենում, նրան արհամարհում են:
     Շատ մի ոգևորվեք, մեղք եք»:

| | |
4837 | 2
Facebook