Լևոն Արոնյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո առաջատարն է: Առցանց մրցաշարում կայացել են 4-6-րդ տուրերը: 4-րդ տուրում Արոնյանը հաղթել է Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, իսկ 6-րդում` Պերեզ Դոմինգեսին: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այժմ ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն: