Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Անդիմակները, քյարթերն ու իրենց հայհոյողներն արտոնյալ են». Վարդան Հարությունյան

10:20, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
«Անդիմակները, քյարթերն ու իրենց հայհոյողներն արտոնյալ են». Վարդան Հարությունյան

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ օրեր առաջ որոշվում էր, որ որոշ արտոնյալ պաշտոնյաներ այդ թվում վարչապետը դիմակ կրելու արգելքից ազատվում են, արդեն իսկ պարզ էր երկակի ստանդարտները։ Երբ Դիլիջանում անց է կացվում այս համերգը, կորոնավիրուսը չկա՞։ Ոստիկանությունը տուգանում ա ընտրողաբար՝ ջահել աղջիկներին կամ համեստ երիտասարդներին, որոնք մի պահ կարողա իջացրած լինեն ջուր խմեն ու մոռանան դզել, իսկ անդիմակները, քյարթերն ու իրենց հայհոյողներն արտոնյալ են։ Ոչնչից զարմանալ պետք չէ և սրանից առավել պահանջել նույնպես՝ մենք ունենք անկարող և անողնաշար իշխանություններ»:

| | |
3725 | 0
Facebook
COMMENT.am