Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

Անկարայում պատմության մեջ առաջին անգամ հուժկու ավազե փոթորիկ է գրանցվել

21:00, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
Անկարայում պատմության մեջ առաջին անգամ հուժկու ավազե փոթորիկ է գրանցվել

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կեսօրին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել ավազե փոթորիկ։ Խոսվում է, որ պատմության մեջ նմանատիպ դեպք տեղի չի ունեցել այս տարածաշրջանում։ Թուրքիայի օդերևութաբանական ծառայությունն այսօր Անկարայում կանխատեսել էր հորդառատ անձրև և քամի, բայց ոչ ավազե փոթորիկ։
     Ըստ պաշտոնական աղբյուրների, փոթորիկի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, այն նաև մեծ խուճապ է առաջացրել»։

| | |
3347 | 0
Facebook