Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ հայտնված փոխգնդապետը տեղափոխվել է տուն

20:00, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
Դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ հայտնված փոխգնդապետը տեղափոխվել է տուն

Եղեգնաձորում մոտ 1 տարի առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին 10 օր առաջ տեղափոխել են տուն: Այս մասին հայտնել է փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ հիմնական սարքավորումները անջատված են և բժիշկների հորդորով են տեղափոխել եղբորը:

«Արդեն 10 օր է` եղբայրս տանն է, բժիշկների հսկողության տակ է: Հիմնական խնամքը մենք ենք կազմակերպում: Նրա վիճակում որևէ փոփոխություն չկա»,- ասել է Կարենը:

Նշենք, որ այս գործով տեղի է ունեցել մեկ դատական նիստ, հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբեր ամսին:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը և մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է` կոմայի մեջ է։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։

| | |
8094 | 1
Facebook
COMMENT.am