Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Պիտի հարազատը չզգա վարչապետից տեղեկություն հարցնելու անհրաժեշտություն». Հ. Բադալյան

13:50, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
«Պիտի հարազատը չզգա վարչապետից տեղեկություն հարցնելու անհրաժեշտություն». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիսում Նիկոլ Փաշինյանին է մոտեցել ադրբեջանական գերության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանի կինը՝ տեղեկություն հարցնելու: Սարդարյանը նախրի հետևից էր գնացել և մոլորվելով հայտնվել գերության մեջ: Աննկարագրելի և անպատկերացնելի ծանր է ադրբեջանական գերության մեջ հայտնվածի հարազատի վիճակը, և շատ ծանր է պետության վիճակը, երբ գործ ունենք Ադրբեջանում գերության մեջ գտնվող քաղաքացու ճակատագրի հետ: Բայց, կարծում եմ, մենք պետք է ձևավորենք պետական մի մեխանիզմ, որ գոնե հարազատների հետ լինի կանոնավոր հաղորդակցություն, դա կլինի պետական, թե համայնքային կառավարման որևէ օղակի շրջանակում՝ որոշելու հարց է, բայց պետք է լինի, առաջին հերթին հոգեբանական աջակցության տրամաբանությամբ, որ հարազատը չզգա վարչապետին մոտենալու և տեղեկություն հարցնելու անհրաժեշտություն»:

| | |
2966 | 0
Facebook