Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Որքան ուշանում են սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

12:25, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
«Որքան ուշանում են սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելուց 20 օր է անցել: Այս միջադեպի առնչությամբ Ադրբեջանը քաղաքական, իրավական, քարոզչական բնույթի տարբեր գործողություններ է իրականացրել: Դրանք սովորական պրիմիտիվ բնույթի միջոցառումներ են, որոնք որպես կանոն Ադրբեջանն իրականացնում է, սակայն այս պահին դրա մանրամասների վրա կանգ չեմ առնի:

Հիշեցնեմ, որ ՊՆ հաղորդմամբ օգոստոսի 22-ին` մարտական հենակետն ստուգելու ընթացքում, սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր:

Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ առ այս պահը թեմայով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չեն հանդիպել մեր զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել: Ու սա այն դեպքում, երբ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները:

Ըստ այդմ՝ նրանք արդեն պետք է հանդիպած լինեին զինծառայողի հետ, նրա առողջական վիճակի և առհասարակ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ փոխանցեին Ալավերդյանի ընտանիքի անդամներին, իսկ որոշակի տեղեկություններ նաև հանրայնացնել:

Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:

Ադրբեջանի քարոզչական չստացված հնարքները մի կողմ, սակայն մեր զինծառայողի անվտանգության հետ կապված հարցերը որպես առաջնահերթություն ունենալով, պետք է գործադրել բոլոր հնարավոր և անհնար քայլերը՝ օր առաջ Ալավերդյանի հետ կապի դուրս գալու և նրան միջազգային իրավական պաշտպանության տակ վերցնելու համար»:

| | |
1675 | 0
Facebook