Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Գյումրու քաղաքապետարանը պետք է թույլատրի». Վահան Թումասյան

03:10, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
«Գյումրու քաղաքապետարանը պետք է թույլատրի». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու քաղաքապետարանը պետք է թույլատրի...

Մարինային էլ հանգիստ թողեք...

Անշուշտ գյումրեցիների բախտը բերել է, որ քաղաքի հիմնադիր հայրերը՝ 120-150 տարի առաջ կառուցող, ճաշակով և շինարար են եղել, ներկա հուշարձանների համար միմիայն նրանց ենք պարտական: Տասնյակ գեղեցիկ շենք ու շինություններ պահպանվել են... Այդ առումով ծանր լուծ է դրված նաև ներկա քաղաքային իշխանությունների ուսերին: Գյումրու միջուկը հիմա մոդայիկ է դարձել, գյումրիասիրահարների բանակ է ձևավորվում, ինչը շատ լավ է, բայց... բայց Գյումրին կառուցելը, շենացնելը եղել է և մնալու է գյումրեցիների ուսերին: Անշուշտ պետք է ամեն մի հին շենք ու թաղամաս վերակառուցելիս զգույշ ու զգոն լինենք, սակայն այդ ամենևին էլ չի նշանակում կանգնեցնել քաղաքի կյանքը, հին շենքերի ամրացման, որոշակի ձևափոխման հարցում պետք է ընդհանուր լեզու գտնենք, մասնագետների կարծիքները կարևոր են, սակայն ամեն մի խարխուլ շենք չթույլատրել ամրացնել, կամ արգելել սեփականատերերին ընդհանուր միջավայրի մեջ մի փոքր ձևափոխել և կառուցել... պարզապես հիմարություն կլինի և միայն՝ ի վնաս մեր քաղաքին: Մարինան մեծ զրկանքներով հսկայական գործ է արել, հիմա տեսնում եմ նրա գաղափարը... Գյումրու քաղաքապետարանը պետք է թույլատրի ներկայացրած վերջնական տեսքով կառուցապատել իր սեփական հյուրատունը... Իսկ Մարինայի մի տոկոսի չափ Գյումրին, հինն ու հուշարձանները չսիրող մարդկանց պարզապես խորհուրդ եմ տալիս գրելուց և արտահայտվելուց առաջ մի փոքր մտածեք. դեմագոգիան ամեն տեղ չարժե օգտագործել...»:

«Գյումրու քաղաքապետարանը պետք է թույլատրի». Վահան Թումասյան
«Գյումրու քաղաքապետարանը պետք է թույլատրի». Վահան Թումասյան
| | |
2341 | 1
Facebook