Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր կհեռանա. «Հրապարակ»

09:55, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր կհեռանա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։ Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով, Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։ Ասացին՝ պաշտոն է ստանձնելու։

Թե ինչ պաշտոն, չհաջողվեց պարզել․ Փամբուխչյանն անհասանելի էր։ Հիշեցնենք, որ մինչև պատգամավոր դառնալը նա մոտ մեկ տարի տրանսպորտի փոխնախարար է եղել»:

Մանրամանսերը՝ թերթի համարում:

| | |
4752 | 0
Facebook