Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով զբաղվում է Գևորգ Գորգիսյանը․ «Ժողովուրդ»

09:50, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով զբաղվում է Գևորգ Գորգիսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով հիմնականում զբաղվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նշենք, որ սեպտեմբերի 16-ին խորհրդարանում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, և հենց այդ քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունը անվստահություն է հայտնելու Արայիկ Հարությունյանին և որպես հիմք ներկայացնելու է հենց դեռ հուլիսի 3-ին ԱԺ կայքում հրապարակված հարցադրման պատասխանը:

Եվ, ահա, դրան զուգահեռ էլ պետք է ԼՀԿ-ի համակիրներն ու կուսակիցները բողոքի ակցիա անեն ԱԺ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Հենց այդ հարցերով էլ զբաղված է Գևորգ Գորգիսյանը՝ ձգտելով այնպես անել, որ այդ օրը մարդաշատ լինի: Եվ ուշագրավ է, որ այդ օրը խորհրդարանում տեղի են ունենալու ավանդական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, և նախարար Հարությունյանը ևս խորհրդարան է գալու: Նշենք, որ դեռ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն և բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց և փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն նրանք չեն համոզվել, և բանը հասել է անվստահություն հայտնելուն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1797 | 1
Facebook