Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Սխալ է վարվել պարոն Ջուլֆալակյանը». Տիգրան Ուլիխանյան

21:45, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
«Սխալ է վարվել պարոն Ջուլֆալակյանը». Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր` լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության հրավիրված նիստում Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ եղել է ընդհանուր բնույթի քննարկում։

Նրա խոսքով՝ իր համար անընդունելի է Ջուլֆալակյանի արած քայլը. «Կարծում եմ՝ սխալ է վարվել պարոն Ջուլֆալակյանը, ես այդպես չէի վարվի։ Կարծում եմ, որ անհրաժեշտ և բավարար ջանքեր գործադրելու դեպքում այս հարցն այլ լուծում կունենար...: Եթե առկա է այնպիսի լուրջ խնդիր, որը կարող է հանգցնել ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուն, ապա այդ խնդիրը անպայման պետք է քննարկված լիներ խմբակցությունում և արձանագրենք, որ այդպիսի խնդրի մասին մենք չենք իմացել։ Ես չէի ուզում իմ ընկերոջ գրածը կասկածի տակ դնել։ Ես դեռ անհրաժեշտ չափով տեղեկացված չեմ իրական պատճառների մասին։ Ես ցավում եմ, որ նա հեռացել է և չեմ համարում դա լավ երևույթ»,- ասել է Ուլիխանյանը:

| | |
3081 | 0
Facebook
COMMENT.am